Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսը խոսել է «Բավարիայի» խաղի մասին։
«Դեռևս գլխավոր մարզչի փոփոխությունից առաջ բազմաթիվ սխալներ թույլ տվեցին, ինչը հանգեցրեց պաշտոնանկության։ Սակայն Նագելսմանի օրոք «Բավարիան» գնում էր դեպի թրեբլ, իսկ Տուխելի օրոք նրանք սկսեցին ավելի վատ խաղալ», — Մատեուսի խոսքն է մեջբերել Bild-ը։
49-ամյա Տուխելը «Բավարիան» գլխավորել է այս տարվա մարտին՝ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով Յուլիան Նագելսմանին: Դրանից հետո մյունխենցիները դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից և Գերմանիայի գավաթի խաղարկությունից։
33-րդ տուրում «Բավարիան» պարտվեց «Լայպցիգին» (1:3) և առաջնության ավարտից մեկ տուր առաջ Բունդեսլիգայում երկրորդ տեղում է։
























































