Երեք քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վասիլ Լոմաչենկոյի (17-3) մենեջեր Էգիս Կլիմասը նամակներ է ուղարկել WBA, WBC, IBF և WBO-ին՝ պնդելով, որ նրանք բողոքարկում են Դևին Հեյնիից կրած պարտությունը (30-0) և խնդրում, որպեսզի անցկացնեն ռեւանշ մենամարտ:
Հիշեցնենք, որ ամերիկացի Դևին Հեյնին հաղթեց Լոմաչենկոյին մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 115-113, 115-113):
Մենամարտը տեղի է ունեցել մայիսի 20-ին, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի MGM Grand Garden-ում։