Գերմանական Բունդեսլիգայի նախավերջին՝ 33-րդ տուրում «Բորուսիան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»:
Դորտմունդյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սեբաստիան Հալերը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրենտդը:
Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության ավարտից 1 տուր առաջ «Բորուսիան» 70 միավորով առաջին տեղում է ու 2 միավորի առավելություն ունի «Բավարիայի» նկատմամբ:
























































