«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ չի հրաժարվի պատասխանատվությունից, եթե թիմը չդառնա Գերմանիայի չեմպիոն։
«Եթե մենք բաց թողնենք տիտղոսը, ապա պատասխանատուն ես կլինեմ։
Ես արդարացումներ չեմ փնտրի և կփորձեմ շատ ավելի լավ հանդես գալ հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Տուխելը ZDF-ին տված հարցազրույցում։
«Բավարիան» 33 խաղից 68 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: «Բորուսիան» զիջում է մեկ միավորով, բայց մեկ խաղ պակաս ունի:
























































