«Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը Բունդեսլիգայի 33-րդ տուրի խաղում «ՌԲ Լայպցիգից» կրած տնային պարտությունից հետո (1-3) ասել է, որ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պետք է լիարժեք նախամրցաշրջանային հատված անցկացնի թիմի հետ՝ թիմի խաղը բարելավելու համար:
«Տուխելը պետք է թիմի հետ նախամրցաշրջանային մարզումներ անցկացնի, հետո ամեն ինչ կփոխվի դեպի լավը:
Նայելով, թե ինչպիսի թիմ ունեինք մինչև մրցաշրջանի մեկնարկը, ինձ զարմացնում է այն փաստը, որ այս մրցաշրջանում մենք կարող ենք ոչ մի տիտղոս չնվաճել»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։
Պարտության արդյունքում «Բավարիան» եզրափակիչ տուրից առաջ կարող է կորցնել առաջատարի դիրքը Գերմանիայի առաջնությունում։ Մյունխենցիները 1 միավորով գերազանցում են Դորտմունդի «Բորուսիային», որն այսօր արտագնա խաղում կխաղա «Աուգսբուրգի» հետ և հաղթելու դեպքում կշրջանցի «Բավարիային»։
























































