«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության նախավերջին տուրի խաղում «ՌԲ Լայպցիգից» կրած տնային պարտությունը (1-3):
Մյունխենյան թիմը չկարողացավ մեծացնել տարբերությունը 2-րդ տեղից և ընդամենը մեկ միավորով է գերազանցում «Բորուսիային»։ Եթե Դորտմունդի ակումբը կիրակի օրը հաղթի «Աուգսբուրգին», ապա վերջին տուրից առաջ նրանք կգլխավորեն Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորի առավելություն ունենալով «Բավարիայից»:
«Մենք լավ սկսեցինք խաղը, առաջ անցանք հաշվի մեջ և կարող էինք ավելի շատ գոլեր խփել: 30 րոպե անց մենք դադարեցինք խաղալ։ Երկրորդ խաղակեսում մենք խաղադաշտում չէինք։ Ես սրա համար ոչ մի բացատրություն չունեմ։ Մենք լավ փուլում ենք, ես տեսնում եմ տրամադրվածությունը թիմում, մարզումների ժամանակ։ Ես սրա բացատրությունը չունեմ։
Երբ ես պարտվում եմ, ուզում եմ պարտվել լավագույն թիմին, որն այս պահին լավագույն մարզավիճակում է, ոչ թե այն պատճառով, որ խաղը մեր ձեռքից գնում է։
Արժե՞ր արդյոք տակտիկական խախտում թույլ տալ «Լայպցիգի» հակագրոհի ժամանակ, երբ մրցակիցը հավասարեցրեց հաշիվը: Անշուշտ։ Պարզապես պետք է անել այն, ինչ անհրաժեշտ է։ Դուք պետք է համապատասխանաբար վարվեք տվյալ իրավիճակում:
«Բորուսիայի» վաղվա խա՞ղը.․․ Հաստատ չեմ դիտելու։ Ես չէի դիտի նաև այն դեպքում, եթե հաղթեինք։ Կդիտեմ, երբ կարողանամ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։
























































