Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց «Կիզիլժարին»։
Տանտերերի կազմում խաղի հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։
Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը ևս «Աստանայի» մեկնարկային կազմում էր։
«Աստանան» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։