Գործակալ Նիկ Հյուոզը, որը ներկայացնում է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի շահերը, արձագանքել է այն լուրերին, թե «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված են իր հաճախորդով։
«Մի շարք ակումբներ հետաքրքրված են Դեյվիսի ծառայություններով, դա ճիշտ է, բայց ուղղակի բանակցություններ չկան:
Դեյվիսը դեռ երկու տարվա պայմանագիր ունի «Բավարիայի» հետ։ Առայժմ կոնկրետ ոչինչ չկա»,- մեջբերում է գործակալին TSN-ը։
22-ամյա կանադացի ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։
























































