Sport. es-ի հաղորդմամբ, «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհամալրվի առնվազն 4 խաղացողով:
Ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ կարիերայի վերջին տարիներին Լեո Մեսսին ունենա հզոր թիմակիցներ, ինչն էլ ավելի արդյունավետ կդարձնի արգենտինացու խաղը:
Կատալոնական ակումբը նպատակ ունի համալրվել երկուական հարձակվողով ու պաշտպանով:
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում Սետյենի թիմը 26 խաղից հետո 55 միավորով երկրորդ տեղում է: Մարտի 18-ին թիմը կանցկացնի ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը՝ մրցելով «Նապոլիի» հետ: Հիշեցնենք, որ նեապոլյան խաղն ավարտվել էր 1-1 հաշվով:




























































