Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարծում է, որ իր թիմը լավ է պատրաստվել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի՝ «Ռոմայի» հետ պատասխան հանդիպմանը։
«Հռոմում հավասար խաղ էր, և մենք կարծում ենք, որ նույնը կլինի նաև պատասխան խաղում: Ես զգում եմ թիմի էներգիան ու տրամադրությունը։ Մինչև վերջին վայրկյանը կտանք մեր առավելագույնը, քանի որ եզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունենք։ Մենք լավ ենք պատրաստվել, դիմակայությունում դեռ ոչինչ որոշված չէ, և մեր նպատակն է, որ մարդիկ դեռ երկար տարիներ հիշեն «Ռոմայի» հետ պատասխան խաղը, և որ այդ հիշողությունները հաճելի լինեն։ Տղաները պատրաստ են»,- Ալոնսոյի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Առաջին խաղում իտալական թիմը հաղթել էր 1։0 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա Լևերկուզենում այսօր՝ մայիսի 18-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: