Քիչ անց՝ Երևանի ժամանակով 23։00-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ինտեր» — «Միլան» պատասխան հանդիպումը։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում է։
«Ինտեր» — Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Լաուտարո Մարտինես, Ջեկո։
«Միլան» — Մանյան, Տեո Էռնանդես, Տոմորի, Տշաու, Կալաբրիա, Մեսիաս, Տոնալու, Կրունիչ, Լեաու, Ժիրու, Բրահիմ Դիաս։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ինտերը», նոմինալ հյուրի կարգավիճակով, հաղթել էր 2։0 հաշվով։























































