Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը լուսանկարներ է հրապարակել Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության պարգևատրման արարողությունից և գրել.
«Կյանքը եթե արդար լիներ, կաթի փողը կովին կտային,ձվի փողն էլ՝ հավին………….
Աշխարհի առաջնության 4-րդ բրոնզե մեդալը»,- գրել է Բաչկովը:
Հիշենենք՝ ԱԱ-ի կիսաեզրափակչում Բաչկովը մենամարտել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաևի հետ և վիճելի մրցավարության արդյունքում 0:5 հաշվով պարտություն կրել: