Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Սեբաստիան Կելը խոսել է ակումբի պաշտպան Մատս Հումելսի ապագայի մասին։
«Մենք ցանկանում ենք երկարաձգել պայմանագիրը Հումելսի հետ. նա գիտի դա, և գիտի նաև, որ շուտով պետք է հայտնի իր որոշման մասին, ցանկալի է՝ մինչև մրցաշրջանի ավարտը։
Կարող եմ ասել, որ նա դեռ ծարավ է հաղթելու։ Այս պահին նա մտածմունքների մեջ է, և մենք դա ընդունում ենք։ Այնուամենայնիվ, ակումբում բոլորը ցանկանում են, որ նա մնա մեզ հետ»,- Կելի խոսքերն է փոխանցում GGFN-ը։
Այս մրցաշրջանում Հումելսը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 6,5 մլն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացի պաշտպանը կարող է ավարտել կարիերան։
























































