Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերն առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է թիմից իր հնարավոր հեռանալու մասին լուրերը՝ ասելով, որ չի մտածել այդ մասին և ծրագրում է հաջորդ մրցաշրջանում հանդես գալ մյունխենցիների կազմում։ Հարձակվողը հաստատել է նաև ակումբի ղեկավարության հետ հանդիպման փաստը։
«Ասե՞լ եմ ղեկավարությանը, որ հաջորդ մրցաշրջանում խաղալու եմ «Բավարիայում»: Այո՛։ Գոնե այս շաբաթվա մեր խոսակցությունը դրական ընթացք ունեցավ։ Մենք անընդհատ խոսում ենք այդ մասին: Երբեմն նույնիսկ խոհանոցի սեղանի մոտ: Բայց այս անգամ դա Օլիվեր Կանի աշխատասենյակում էր։ Մենք խոսեցինք ակումբում տիրող իրավիճակի և իմ ապագայի մասին։ Իրականում ամեն ինչ այնքան էլ դրամատիկ չէ, որքան կարող է թվալ։
Ասել եմ, որ իսկապես ուզել եմ հեռանա՞լ 2019 թվականին: Այո՛, բայց այն ժամանակ լրիվ այլ իրավիճակ էր։ Կարծում եմ՝ լրիվ նորմալ է այն, ինչ գրում են իմ մասին։ Բայց հիմա ես խնդիր ունեմ ձեր հոդվածներից մեկի հետ, քանի որ ընթերցողները կարծում էին, որ ես իսկապես այդպես էի մտածում: Բայց ես հեռանալու միտք չունեմ։ Մենք պայքարում ենք տիտղոսի համար, իմ սիրտը կարմիրից էլ կարմիր է»,-Մյուլերի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։
























































