«Բենֆիկայի» իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն կարիերան կշարունակի Բունդեսլիգայում։
27-ամյա իսպանացին մրցաշրջանի ավարտից հետո կմիանա «Բայերին»՝ ազատ գործակալի կարգավիճակով: Ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել։
Գրիմալդոն «Բարսելոնայի» սան է, նա «Բենֆիկա» է տեղափոխվել 2016 թվականի հունվարին։
2023 թվականի հունիսի 30-ին լրանում է նրա պայմանագիրը լիսաբոնյան ակումբի հետ, համաձայնագիրը չի երկարաձգվի։

























































