ՈւԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղերի մրցավարներին։
Մայիսի 16-ին կայանալիք «Ինտեր» — «Միլան» խաղում կաշխատեն ֆրանսիացիները։ Գլխավոր մրցավարտ Կլեման Տյուրպենն է, մրցավարների օգնականները՝ Նիկոլաս Դանոն և Բենջամին Փեյջը։ Չորրորդ մրցավարը Ստեֆանի Ֆրապարտն է: VAR մրցավարները՝ Ժերոմ Բրիսարդը և Բենուա Միլոն։
Մայիսի 17-ին Մանչեսթերում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպումը կսպասարկի Լեհաստանի մրցավարական թիմը․ գլխավոր մրցավարն է Շիմոն Մարչինյակը, նրա օգնականները՝ Պավել Սոկոլնիչկին, Տոմաշ Լիստկևիչը։ Չորրորդ մրցավարը ռումինացի Իշտվան Կովաչն է։ VAR-ը կգլխավորեն լեհեր Տոմաշ Կվյատկովսկին և Բարտոշ Ֆրանկովսկին։
Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներում «Ինտերը» արտագնա հաղթանակ է տարել 2-0 հաշվով, իսկ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի են խաղացել 1-1 հաշվով։