Ֆրանսիական մրցավարական թիմը Կլեման Տուրպինի գլխավորությամբ կսպասարկի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» պատասխան հանդիպումը: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Այս խաղի եզրային մրցավարներն են Նիկոլաս Դանոն և Բենջամին Փեյջը, պահեստային մրցավարը՝ Ստեֆանի Ֆրապարտը։ Տեսաօգնական՝ Ժերոմ Բրիզարդ, վիդեո օգնական՝ Բենուա Միլհո։
Հանդիպումը կկայանա երեքշաբթի «Սան Սիրոյում» և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Մայիսի 10-ին կայացած առաջին խաղում «Ինտերը» հաղթել էր 2-0 հաշվով։