«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն Իտալիայի առաջնության հերթական խաղում «Սասուոլոյին» հաղթելուց հետո խոսել է իր թիմի հաղթանակի մասին։ Խաղն ավարտվել է 4-2 հաշվով։
«Սա կարևոր հաղթանակ էր, «Սասուոլոն» մեզ միշտ շատ դժվարություններ է պատճառում այստեղ՝ «Սան Սիրոյում»: Մարզիչը մեզ բացատրեց այս հանդիպման կարևորությունը, այսօր կարևոր էր հաղթել այս խաղում, քանի որ այն կենսական էր, մենք լավ ենք խաղում և պետք է շարունակենք նույն ոգով։
Ֆիզիկական մակարդակում մենք միշտ կարող ենք կատարելագործվել, լավ ենք գործում, շատ գոլեր ենք խփում, յուրաքանչյուր խաղացող տալիս է ամեն ինչ խաղադաշտում, մենք կարող ենք ևս երկու տիտղոս նվաճել:
Երեքշաբթի օրը մեզ շատ բարդ խաղ է սպասվում, և մենք պետք է պատրաստվենք դրան։ Որքա՞ն եմ ուզում խաղալ: Ինչպես բոլորը, բայց թիմի ընտրությունը պետք է կատարի մարզիչը»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։























































