Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 6:0 հաշվով հաղթեց «Շալկեին»:
Մյունխենյան թիմի կազմում երկու գոլ խփեց Գնաբրին, մեկական անգամ էլ աչքի ընկան Մյուլլերը, Կիմիխը,Տելն ու Մազրաուին։
Այս խաղից հետո մյունխենյան թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 68 միավորով։ «Շալկեն» 36 միավորով 16-րդն է։