Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին գնահատել է իտալական ակումբի՝ ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։
«Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Միլանի» և «Ինտերի» դիմակայությունը կարևոր իրադարձություն է Միլանի և ամբողջ Իտալիայի համար։ Ափսոս, որ երկու թիմերից մեկը պետք է զիջի։
Մեծ տարբերություն կա «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» հետ։ Այո, այս թիմերի միջև տարբերություն կա, բայց եզրափակիչ է լինելու, և 90 րոպեում ամեն ինչ կարող է լինել։
Երկկողմանի դիմակայությունում շատ դժվար կլիներ շրջանցել «Ման․Սիթիին» կամ «Ռեալին», բայց եզրափակչում, ով գիտի…»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն: