Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվող Թոմաս Մյուլերի ապագայի մասին:
«Թոմասի ապագան կախված է նրանից: Թոմասը «Բավարիաn» է, իսկ «Բավարիան»՝ Թոմասy։ Նա պայքարում է 12-րդ չեմպիոնության համար և կենտրոնացած է դրա վրա։ Մնացած ամեն ինչ հիմա նշանակություն չունի: Թոմասը լիովին կենտրոնացած է տիտղոսը նվաճելու վրա։
Արդյո՞ք «Շալկեի» դեմ հանդիպումը նրա խաղը կլինի: Յուրաքանչյուր հանդիպում Թոմաս Մյուլերի հանդիպումն է»,- Տուխելն է մեջբերել Bild-ը։
























































