«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է իր ապաքինման ժամկետների մասին.
«Շատ ուրախ եմ։ Մինչդեռ ես խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետներ չունեմ։ Այժմ անում եմ այն ամենը, ինչ կախված է ինձնից, որպեսզի արագ վերականգնվեմ ու առաջ գնամ»- Նոյերի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
36-ամյա գերմանացի դարպասապահը դեկտեմբերի 10-ին լեռնադահուկային հանգստավայրում կոտրել է ոտքը և շարքից դուրս է մնացել մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
























































