ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում։
«2023 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նախատեսվում է անցկացնել Ստամբուլում, ինչպես նախատեսված է՝ հունիսի 10-ին: Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ չունենք»,- ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչների խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն՝ Թուրքիայում տիրող անկարգությունների պատճառով։























































