Ֆեդե Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» կազմում խաղալու հույզերի մասին.
«Չեմպիոնների լիգայում խաղերն առանձնահատուկ են, քանի որ սա «Ռեալի» մրցաշարն է: Դրանցում ամեն ինչ միշտ այլ է, քան ցանկացած այլ մրցաշարում։ Բոլորովին այլ մթնոլորտ և էներգիա։ Ամեն ինչ կարծես ինչ-որ յուրահատուկ երազանք լինի:
Եվրոպական ակումբում խաղացող ցանկացած ֆուտբոլիստ երազում է հաղթել այս մրցաշարում։ Եվ, իհարկե, երկրպագուների համար չկա ավելի գեղեցիկ բան, քան թիմի հաղթանակը Չեմպիոնների լիգայում, քանի որ ակումբային մակարդակում սա ամենակարևոր տիտղոսն է»,- Վալվերդեի խոսքն է մեջբերել AS-ը։
Վալվերդեին հարցրել են նաև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան խաղի մասին (առաջին խաղը՝ 1:1):
««Ռեալում» մեզ միշտ սովորեցրել են պայքարել մինչև վերջ, ուստի ևս 90 րոպե ունենք»,- ասել է Ֆեդեն։