«Բավարիայի» պաշտպան Ժոաո Կանսելոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում», կարող է մնալ գերմանական ակումբում, հայտնում է 90min-ը:
Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիների ղեկավարությունը գոհ է 28-ամյա պորտուգալացու խաղից և ցանկանում է պահել խաղացողին վարձակալության ժամկետի ավարտից հետո։ Պաշտպանին հավակնում են ձեռք բերել նաև «Արսենալը» և «Բարսելոնան»:
Այս մրցաշրջանում Կանսելոն ընդհանուր առմամբ անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































