«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան հուզիչ գրառում է նվիրել կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա կատալոնական թիմից։
«Ընկերս, այն ամենից հետո, ինչ մենք միասին ապրել ենք, էլ ի՞նչ կարող եմ ասել քեզ, որ դու դեռ չգիտես: Դու լքում ես քո տունը՝ թողնելով անջնջելի հետք «Բարսելոնայի» պատմության մեջ: Դու անցկացրել ես ավելի քան 700 հանդիպում և մեծ դեր ես խաղացել բազմաթիվ տիտղոսներ նվաճելու գործում: Մենք միշտ կհիշենք փառքի այդ երեկոները։
Ես շատ հպարտ եմ, որ խաղացել եմ քեզ հետ նույն խաղադաշտում։ Ես շատ բախտավոր եմ, որ ունեմ քեզ նման ընկեր։ Ես և իմ ընտանիքը քեզ շատ ենք սիրում և մաղթում ամենայն բարիք: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Սերխիո»,- գրել է Ալբան իր Twitter-ում՝ գրառումն ուղեկցելով սրտի էմոջիով:
























































