«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է թիմի պարտությունը «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում (0:2).
«Մենք պետք է սկսեինք երկրորդ խաղակեսի տրամադրվածությունից։ Մենք հնարավորություն ունեինք խաղը վերադարձնելու հունի մեջ: Սխալվեցինք, և պետք է բոլորովին այլ կերպ հանդես գանք, ոչ թե այսօրվա պես։ Տղաների մոտ հիմա հիասթափություն կա, բայց նաև կա գիտակցում, որ երկրորդ խաղում նրանք կշրջեն խաղը:
Զայրացած եմ մրցավարի վրա, նա հաճախ երկակի ստանդարտներ ուներ»,-Պիոլիի խոսքերն է մեջբերում Pazzi di Fanta-ն։
Պատասխան խաղը մայիսի 16-ին է։























































