«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:0)։
«Առաջին րոպեներից մենք մեծ ցանկություն ունեինք հաղթելու այս խաղում։ Մենք դա ցուցադրեցինք առաջին խաղակեսում, երկրորդում հետ պահեցինք մրցակցին և վերջնական հաղթանակ տարանք։
Այսօրվա հաջողությունը իմ թիմակիցների մեծ արժանիքն է։ Մենք բոլորս հիանալի աշխատանք ենք կատարել, բայց այն դեռ չի ավարտվել: Պատասխան խաղում մեզ սպասվում է երկու սկզբունքային մրցակիցների վիթխարի պայքար։
Կցանկանայի ավելի շատ գոլեր խփել։ Մենք դա անելու հնարավորություն ունեինք։ Հույս ունենք, որ հաջորդ խաղում կարող ենք ավելի շատ գոլեր խփել։
Պետք չէ մտածել, թե «Ինտերն» արդեն եզրափակիչում է։ Պետք է պահպանել կենտրոնացվածությունը»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Pazzi Di Fanta-ն:
Մխիթարյանը 11-րդ րոպեին խփեց «Ինտերի» երկրորդ գոլը և ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։