«Քյոլնը» և գլխավոր մարզիչ Շտեֆեն Բաումգարտը երկարաձգել են գործող պայմանագրի ժամկետը։
Նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
51-ամյա մասնագետն ակումբը գլխավորում է 2021 թվականի մայիսից։ Անցած մրցաշրջանում նրա գլխավորությամբ «Այծերը» Բունդեսլիգայում զբաղեցրել են 7-րդ տեղը և Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճել։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Քյոլնը» 31 տուրից հետո 38 միավորով 11-րդ տեղում է։
«Քյոլնի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։
























































