«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը որոշել է հեռանալ կատալոնական ակումբից։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբն այսօր պաշտոնապես կհայտարարի Բուսկետսի հեռանալու մասին։
Իսպանացի կիսապաշտպանն առաջարկներ ունի ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից։
Բուսկետսի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
























































