Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան 20 տարեկան 180 օրական հասակում դարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատմության մեջ գոլային փոխանցում կատարած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Կիսապաշտպանը գոլային փոխանցում է կատարել Վինիսիուսին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին՝ 20 տարեկան 212 օրական: Վիճակագրությունը վարվում է 2003/04 մրցաշրջանից սկսած։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին՝ Մանչեսթերում։























































