Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» դեմ ոչ-ոքին (1-1).
«Մենք լավ տպավորություններ ունենք։ Կռվեցինք, պայքարեցինք։ Միգուցե մենք նույնիսկ արժանի էինք այստեղ հաղթելու։
Երբեմն դժվար է հաղթել, նույնիսկ եթե դու արժանի ես դրան: Բայց մենք լավ խաղացինք, ես գոհ եմ: Մենք կենտրոնացած էինք տարածությունը վերահսկելու վրա՝ փորձելով թույլ չտալ դե Բրույնեին և Գյունդողանին օգտագործել ազատ գոտիները։
Կրոսն ու Մոդրիչը շատ լավ են հաղթահարել այս խնդիրը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:























































