ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ խոսել է կատալոնական ակումբում տիրող իրավիճակի մասին։
Ֆուտբոլիստները հանդիպել են Փարիզում կայացած Laurens մրցանակաբաշխության ժամանակ։ Հարձակվողների միջև երկխոսություն է սկսվել, մասնակից է դարձել նաև արգենտինացի ֆուտբոլիստի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն։
Մեսսին հարցրել է Լևանդովսկուն. «Ինչպե՞ս են գործերը «Բարսելոնայում»: Ռոբերտը ՊՍԺ-ի խաղացողին պատասխանել է. «Ամեն ինչ կարգին է»։ Անտոնելան հարցրել է՝ թե Լևանդովսկին և նրա կինը երջանի՞կ են Կատալոնիայի մայրաքաղաքում, իսկ Մեսսին պարզաբանել է, թե արդյո՞ք զույգն ապրում է նույն թաղամասում, որտեղ ժամանակին ապրել է արգենտինացին։
Լևանդովսկին «Բարսելոնա» է տեղափոխվել անցյալ ամառ։ Չի բացառվում, որ Մեսսին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կվերադառնա ակումբ։
























































