«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի»՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի սպասելիքներով։
«Մանչեսթեր Սիթին» ոչ միայն կհաղթի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, այլ կջախջախի նրանց։ Իհարկե, ես կարող եմ սխալվել, բայց կարծում եմ, որ «Ման․Սիթին» լիովին այլ մակարդակի վրա է:
Երբեք չես կարող բացառել «Ռեալի» պես փորձ և պատմություն ունեցող թիմի հաջողությունը, բայց ես նրանց վրա խաղադրույք չէի կատարի:
Մրցաշրջանի սկզբից ես զգացի, որ սա այն մրցաշրջանն է, որում Գվարդիոլան վերջապես կնվաճի եվրոպական գավաթը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ֆուտբոլը, որը խաղում էր նրա թիմը վերջին ամիսներին, և այն, թե ինչպես են նրանք ակտիվանում ճիշտ ժամանակին, միայն հաստատեցին այս միտքը»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Marca-ն՝ The Times-ին հղում անելով։























































