«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով նախկինում հանդես է եկել «Ինտերում», իր նախկին թիմակիցներին մաղթել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալ։
«Ես ամենևին էլ զայրացած չեմ «Ինտերից» հեռանալու պատճառով, պարզապես հեռանալը միակ տարբերակն էր, քանի որ Իտալիայի կանոնները տարբերվում են, և ես չկարողացա շարունակել խաղալ այնտեղ: Ես ցանկանում էի վերադառնալ ֆուտբոլ և ամեն ինչ արեցի դրա համար:
Ես հիանալի պահեր եմ ունեցել «Ինտերում» և լավ հիշողություններ ունեմ այս ակումբից: Հուսով եմ, որ իմ նախկին թիմակիցները կարող են հաղթել «Միլանին» և դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ չնայած իմ ընկեր Կյաերին, որը խաղում է միլանցիների կազմում: Կափսոսեի Սիմոնի համար, բայց դեռ հույս ունեմ, որ «Ինտերը» կհաղթի»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ինտեր»-«Միլան» առաջին հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը՝ մայիսի 10-ին։























































