Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» մասին իր կարծիքով, որի հետ մադրիդցիները խաղալու են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։
Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 9-ին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:
«Մանչեսթեր Սիթին» կարող է անկասելի թվալ, բայց մենք միանշանակ հնարավորություն կունենանք: Մենք կարող ենք նրանց դիմակայել։ Մենք չենք մտածում, թե ինչպես կանգնեցնել այս կամ այն խաղացողին, նրանք ուժեղ թիմ ունեն:
Ցանկանում ենք դրական արդյունքի հասնել։ Մենք չենք ցանկանում համբերատար լինել, մենք ցանկանում ենք լավ խաղալ: Մեր նպատակն է խուսափել խնդիրներից։
Դժվար հանդիպում է լինելու»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։























































