«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելոյի գործակալը մեկնել է Իսպանիա, որտեղ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ՝ 2023/2024 մրցաշրջանում իր հաճախորդի վարձակալության շուրջ:
Այս մասին հայտնում է Sport.es-ը։
28-ամյա պորտուգալացին այս մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացնում է Մյունխենի «Բավարիայում»։ Թիմի կազմում անցկացրած 18 հանդիպումներում նա դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
«Բարսելոնան» ցանկանում է վարձակալել Կանսելոյին, իսկ անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ Իսպանիայում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացի պաշտպանը չի մտնում անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծրագրերում։
























































