Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը հույս է հայտնել, որ կավարտի պայմանագիրն իսպանական ակումբի հետ։
«Հույս ունեմ, որ ավարտին կհասցնեմ պայմանագիրս։ Բարդ տարի էր, բայց սա տարի էր մեծ ակումբի հետ, որտեղ ես լավ հարաբերություններ ունեմ մարզչի և խաղացողների հետ: Ես ուզում եմ խաղալ, բայց գիտեմ, որ դա շատ դժվար է: Ինձ պարզապես պետք է աշխատել, և հուսով եմ, որ կարող եմ ավելի շատ խաղալ»,- Ազարի խոսքերն է փոխանցում Cadena Cope-ը։
32-ամյա Ազարը 2019 թվականի ամռանն է միացել Մադրիդի «Ռեալին» ։ Այս մրցաշրջանում նա խաղադաշտում անցկացրել է 331 րոպե բոլոր մրցաշարերում անցկացրած 9 խաղում՝ դառնալով գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։
























































