Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնայի» ղեկավարությունը պլանավորել է մի քանի խաղացողների վաճառք՝ ակումբի ֆինանսական վիճակը օպտիմալացնելու համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆերնանդո Պոլոն։
Աղբյուրի համաձայն` կապտանռնագույնները վաճառքի կհանեն Ֆրանկ Կեսյեին, Ռաֆինյային, Մարկոս Ալոնսոյին, Էրիկ Գարսիային և Ֆերան Տորեսին։
Այս խաղացողների վաճառքը կօգնի «Բարսելոնային» պահպանել Իսպանիայի առաջնության ֆեյր-փլեյի կանոնները և, համապատասխանաբար, պայմանագիր կնքել նոր խաղացողների հետ։
Նորեկների թվում կարող է լինել նաև ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ում պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Մեսսին «Բարսելոնայի» կազմում եղել է 2000-ից 2021 թվականներին։