Մադրիդի «Ռեալը» դարձել է չորրորդ ակումբը Եվրոպայի հինգ առաջատար ֆուտբոլային երկրների շարքում, որն առնվազն 20 անգամ հաղթել է երկրի Գավաթը, հայտնում է Squawka-ի։ Ռեկորդակիրը «Բարսելոնան» է՝ 31 հաղթանակ, որին հաջորդում է Բիլբաոյի «Ատլետիկը» 23 հաղթանակով։ «Բավարիան» 20 անգամ հաղթել է Գերմանիայի գավաթը։
Մադրիդի «Ռեալը» հաղթանակների քանակով հավասարվել է մյունխենյան ակումբին։ Այս տարվա եզրափակչում մադրիդցիները 2:1 հաշվով առավելության են հասել «Օսասունայի» նկատմամբ։ Ընդհանուր առմամբ մադրիդցիները 40 անգամ հանդես են եկել Իսպանիայի գավաթի եզրափակչում։
Մադրիդցիները 9 տարվա մեջ առաջին անգամ են հաղթել այս մրցաշարում: Սա դարձել է «Ռեալի» պատմության 100-րդ տիտղոսը։ Այս մրցաշրջանում թիմը շարունակում է ելույթները Չեմպիոնների լիգայում, որտեղ 1/2 եզրափակչում կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին»։ Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» այժմ զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջնության ավարտից 5 տուր առաջ առաջատար «Բարսելոնային» զիջելով 14 միավորով։
























































