Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատասխանել է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռանալու հավանականության մասին հարցին։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Մադրիդի «Ռեալը» նվաճել է Իսպանիայի գավաթը՝ մրցաշարի վճռորոշ խաղում հաղթելով «Օսասունային» (2:1): «Արքայական ակումբի» իր պատմության մեջ 20-րդ անգամ է դարձել Իսպանիայի գավաթակիր։
«Այլևս չեմ ուզում լսել այդ մասին, նա պայմանագիր ունի, և մենք երջանիկ ենք»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտիի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Բրազիլիայի ազգային հավաքականը։ Ինքը՝ մասնագետը, հայտարարել է, որ պատրաստ է ավարտին հասցնել պայմանագիրը մադրիդյան թիմի հետ։
Անչելոտին Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։ Մասնագետի և ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:
Մայիսի 9-ին Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը կանցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ։
























































