«Բարսելոնան» շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի գավաթը նվաճելու առթիվ։ Հիշեցնենք, որ մրցաշարի վճռորոշ խաղում Մադրիդի «Ռեալը» 2։1 հաշվով հաղթել է «Օսասունային»։
«Շնորհավորում ենք «Ռեալին» Գավաթը նվաճելու կապակցությամբ»,- ասվում է կատալոնական ակումբի թվիթերյան էջում։
Congrats to @realmadrid, the Copa del Rey Champions!
— FC Barcelona (@FCBarcelona) May 6, 2023
Մադրիդի «Ռեալն» իր պատմության մեջ 20-րդ և 2014 թվականից ի վեր առաջին անգամ է դառնում Իսպանիայի գավաթակիր։ Այս մրցաշարում նվաճած տիտղոսների քանակով մադրիդցիները երրորդ տեղում են։
Մրցաշարում հաղթանակների քանակով ռեկորդակիրը «Բարսելոնան» է՝ 31 անգամ դառնալով գավաթակիր։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Բիլբաոյի «Աթլետիկն» է, որը 23 տիտղոս ունի։ Վերջին անգամ կատալոնական ակումբը գավաթը նվաճել էր 2021 թվականին։