«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անսու Ֆատին կարող է տեղափոխվել «Վուլվերհեմփթոն»: Անգլիական թիմը Ֆատիի համար առաջարկել է Ռուբեն Նևեշին և 30 միլիոն եվրո:
Աղբյուրի համաձայն՝ Ֆատիի փոխանակումը Նևեշի հետ հավելավճարով համապատասխանում է «Բարսելոնայի» ցանկությանը, որը պետք է բարելավի իր ֆինանսական վիճակը, սակայն ինքը՝ Անսու Ֆատին, դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։
Կապտանռնագույնները սպասում են 20-ամյա խաղացողի որոշմանը, իսկ Ֆատիի գործակալ Ժորժե Մենդեշը փորձում է համոզել ֆուտբոլիստին, որ իր համար լավ տարբերակ է «Վուլվերհեմփթոն» տեղափոխվելը։
Այնուամենայնիվ, 20-ամյա կիսապաշտպանը ցանկանում է սպասել մինչև այս մրցաշրջանի ավարտը և խոսել Չավիի հետ՝ նախքան հետագա անելիքները որոշելը:
2022/2023 մրցաշրջանում Անսու Ֆատին Լա Լիգայում անցկացրել է 31 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 31 խաղում Ռուբեն Նևեշը խփել է վեց գոլ։