Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Մուսա Դիաբին կարիերան կարող է շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերը կարող է կայանալ, եթե որոշ խաղացողներ լքեն մադրիդցների կազմը, մասնավորապես՝ կիսապաշտպան Էդեն Ազարը, ով գրեթե խաղաժամանակ չի ստանում։
Դիաբիի տրանսֆերը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Դիաբին Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։