Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է իր նկատմամբ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին տեղեկությունը:
«Ինձ համար նորմալ է, որ մրցաշրջանի այս փուլում տարբեր խոսակցություններ կան. ես երկար տարիներ ֆուտբոլում եմ։
Բայց մենք դեռ պետք է մեծ արդյունքներ գրանցենք այս մրցաշրջանում: Ահա թե ինչու վերջին մի քանի ամիսների ընթացքում ես 100 տոկոսով կենտրոնացած եմ «Բայերի» վրա: Հաջորդ մրցաշրջանում ևս ես այս ակումբի հետ եմ»,- Ալոնսոյի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Ալոնսոն գլխավորել է Լևերկուզենի «Բայերը» 2022 թվականի հոկտեմբերին, երբ թիմը 17-րդն էր Բունդեսլիգայում։ Իսպանացու գլխավորությամբ թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ, ինչպես նաև պայքարում է հաջորդ մրցաշրջանում եվրոպական մրցաշարում հայտնվելու համար։