Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլեր Բարբոսան իր թիմի՝ Mallorca Palma Futsal-ի կազմում դուրս է եկել ՈՒԵՖԱ Ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Կիսաեզրափակչում իսպանական թիմը 4:3 հաշվով հաղթել է պորտուգալական «Բենֆիկային»։
Եզրափակչում Բարբոսայի թիմը կմրցի «Սպորտինգի» հետ, որը կիսաեզրափակչի մյուս խաղում 7։1 հաշվով առավելության է հասել «Անդերլեխտի» նկատմամբ։ Եզրափակիչը կկայանա մայիսի 7-ին։