ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հաջորդ մրցաշրջանում կլինի թիմի ավագը, հայտնում է լրագրող Ջոն Ջոնսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունն այս մասին հայտնել է ներկայիս ավագ Մարկինյոսին այն բանից հետո, երբ նա նոր պայմանագիր է ստորագրել։ Պաշտպանը զարմացել է այս որոշումից. Մոտ ժամանակներս ՊՍԺ-ն պաշտոնական հաղորդագրություն կտարածի, որում ավագի փոփոխությունը կարդարացվի Մարկինյոսի վրա ծանրաբեռնվածության կրճատմամբ։
Նշվում է նաև, որ Մբապպեն սպասում էր ավագի թեւկապին նախորդ մրցաշրջանում պայմանագիրը երկարաձգելուց հետո։
Մբապպեն այս մրցաշրջանում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 35 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։