«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին լքում է ակումբը։
Կատալոնական թիմը պաշտոնական հայտարարություն է տարածել, որ Մատեու Ալեմանին հունիսի 30-ին կավարտի իր աշխատանքը «Բարսելոնայում»։
Նշվում է, որ ֆունկցիոները կզբաղվի «նոր մասնագիտական նախագծով»։
Ալեմանիի և «Բարսելոնայի» միջև պայմանագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականը։
Միևնույն ժամանակ, Ալեմանին վստահեցրել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային, որ ամառային տրանսֆերային պատուհանի ողջ ընթացքում կմնա ակումբի հետ։
Ուստի, չնայած պաշտոնական հեռանալուն, ոչ պաշտոնական համաձայնագրով Ալեմանին կկատարի իր պարտականությունները թիմի տրանսֆերային հարցերում և կիրականացնի բոլոր գործարքները, նույնիսկ եթե դրանք տեղի ունենան տրանսֆերային շուկայի ամենավերջին պահին։
























































