Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Ռեալ Սոսյեդադից» կրած (0-2) պարտությունն ու խոսել թիմի առաջիկա խաղերի մասին։
«Առաջին խաղակեսը լավ էր, իսկ հետո մենք զիջեցինք, և ամեն ինչ սխալ ստացվեց, դժվարացավ: Հանդիպման երկրորդ խաղակեսը մեր թիմի համար այնքան էլ լավ չէր։ Այո, ես դեմ էի հեռացմանը։ Ես դեռ չեմ խոսել Կարվախալի հետ, ուստի չգիտեմ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել:
Հիմա գալիս է մեզ համար շատ կարևոր պահ։ Պետք է խուսափենք վերջին շրջանում թույլ տված սխալներից, պետք է կատարելագործվենք առաջիկա երկու խաղերում։ Ֆուտբոլիստներն իսկապես մտածում են «Օսասունայի» ու «Սիթիի» հետ առաջիկա հանդիպումների մասին։ Միշտ էլ տհաճ է պարտվելը, բայց պետք է առաջ նայել: Իսպանիայի գավաթի եզրափակիչը մոտ է, և մենք ցանկանում ենք հաղթել այն։ Եվ հետո՝ Չեմպիոնների լիգան:
Կարծում եմ՝ այսօր մենք կարող էինք շատ ավելի ուղղահայաց խաղալ: Մենք դա կուղղենք հաջորդ հանդիպումներում, իսկ այս խաղում մենք շատ հաճախ խաղացինք Կուրտուայի միջոցով: Ուզում եմ երկրպագուներին ասել, որ կարևոր խաղացողները կվերադառնան համակարգ, և մենք կպայքարենք գավաթների համար։ Հուսով եմ, որ մենք կհաղթենք դրանք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































