«Բարսելոնան» երկու տարվա ընթացքում գոլ չի խփել տուգանային հարվածով, հայտնում է AS-ը:
Կապտանռնագույնները վերջին անգամ տուգանայինից գոլ խփեցին 2021 թվականի մայիսի 2-ին: Խփած գոլի հեղինակը թիմի արգենտինացի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին էր։
Մեսսին ներկայումս խաղում է ՊՍԺ-ում։ 35-ամյա խաղացողի գործող համաձայնագիրը փարիզցիների հետ հաշվարկված է մինչեւ 2023 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:
























































